Սերբիայի նախագահը չդադարող ցույցերի ֆոնին խոստացել է վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը (լուսանկարներ)
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայրաքաղաք Բելգրադում չդադարող բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է պարետային ժամ հայտարարելու իր որոշումը վերանայելու պատրաստակամության մասին, գրում է korrespondent.net կայքը։
Վուչիչը խոստացել է, որ մայրաքաղաքում «որոշակի չափով» կխստանան կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանափակումները։
«Կառավարության ճգնաժամային շտաբը կարծում է, որ պարետային ժամ հայտարարելուց արժե հրաժարվել»,- հավելել է նախագահը։ Վերջնական որոշումը նախատեսվում է այսօր կայացնել։
Երկրի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել է, որ Բելգրադում տեղի ունեցող բողոքի ակցիաներն առանց ընտրությունների իշխանության գալ ցանկացողների ձեռքի գործն է։
Ստեֆանովիչի կարծիքով՝ բողոքի ակցիաները կառավարության՝ կորոնավիրուսի բռնկման ֆոնին նոր սահմնափակումների ռեժիմ սահմանելու որոշման պառճառով չեն եղել, այլ նախապես են ծրագրված եղել։
Միևնույն ժամանամ ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ոստիկանությունը բավական զսպվածություն է ցուցաբերել՝ չնայած, որ նրանց ուղղությամբ քարեր, այրող նյութերով շշեր, անգամ բահեր են նետել։ Նա խոստացել է բռնության մասնակից բոլոր անձանց պատասխանավության ենթարկել։
Հայտնի է, որ նախագահ Վուչիչի՝ հուլիսի 10-13-ը պարետային ժամ սահմանելու մասին հայտարարությունից հետո հազարավոր դժգոհ քաղաքացիներ կառավարրության հակաճգնաժամային քաղաքականության դեմ խաղաղ բողոքի ցույցեր են իրականացրել, սակայն դրանք շուտով փողոցային անկարգությունների են վերաճել։
Հայտնի է, որ հուլիսի 8-ի գիշերը ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է օգտագործել։ Ցույցի մասնակիցները, իրենց հերթին, ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների շրջանում նախագահի հրաժարականի կոչեր են հնչել:
Քննադատները նշել են, որ նախագահը դեռևս մի քանի շաբաթ առաջ է կանխատեսել, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք լինելու է, սակայն սահմնափակումների ռեժիմը թուլացրել է, որպեսզի հունիսի 21-ին նախագահական ընտրություններ տեղի ունենան։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սերբիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 17 000 մարդ, մահացել է 341 մարդ, սակայն կառավարության քննադատները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ այդ թվերն իրականության հետ կապ չունեն։













