ԱՄՆ-ում դեռահասները ճամպրուկների մեջ մարդկային մարմիններ են հայտնաբերել TikTok-ի համար տեսանյութ նկարելիս

19:00 • 09.07.20

Ամերիկյան Սիեթլ քաղաքի իշխանությունները պարզել են երկու մարդկանց ինքնությունը, որոնց մարմնի մնացորդները հայտնաբերել էին TikTok-ի համար տեսանյութ նկարող դեռահասները:

Ինչպես հաղորդում է CNN-ը, մարմինները պատանիները հայտնաբերել են ճամպրուկների մեջ անցյալ ամիս: Երկու զոհերն են 35-ամյա Ջեսիկա Լյուիսը և 27-ամյա Օսթին Վեները: Պարզվել է, որ նրանց կրակել էին: Ընտանիքի անդամների խոսքով՝ նրանք հանդիպելիս են եղել տարիներ շարունակ:

Պատանիները կասկածելի ճամպրուկները հայտնաբերել են լողափում և 911 զանգահարել: Պարզվել է, որ մարմինները հայտնաբերվել են սպանությունից մեկ շաբաթ անց:

Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները: