Նիգերիայում հաջողվել է լուսանկարել աշխարհի ամենահազվագյուտ գորիլաներին (լուսանկարներ)
Նիգերիայում հաջողվել է նկարահանել լեռնային շրջանում բնակվող հազվագյուտ գորիլաների խմբին: Ինչպես հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով բնապահպաններին, այդ լուսանկարներն առաջին անգամ են ստացվել վերջին տարիների ընթացքում:
Հայտնի է, որ գետային այս ցեղատեսակին պատկանող ընդամնեը 300 կենդանի է ապրում վայրի բնության մեջ, ինչի պատճառով այն վտանգված ենթատեսակ է դարձել:
Նիգերիայի Վայրի բնաշխարհի պահպանության միությունից հայտնել են, որ այս լուսանկարները հույս են տալիս, որ անհետացման եզրին գտնվող կենդանիները բազմանում են: Լուսանկարներում գորիլաները պատկերված են ձագերի հետ:
Մասնագետները նշում են, որ արևմտյան գորիլաների այս ենթատեսակն աշխարհ ամենահազվագյուտ կապիներն են: Այս ցեղատեսակի ներկայացուցիչները զգուշանում են մարդկանցից և առանձնանում են ավելի փոքր գլխով, երկար թևերով և բաց գույնի մազածածկույթով:












