Սեուլի անհետացած քաղաքապետին մահացած են գտել

17:07 • 09.07.20

Սեուլի 64-ամյա քաղաքապետ Պակ Վոն Սունին, որն այսօր անհետացել էր, մահացած են գտել: Այս մասին տեղեկացնում է CGTN-ը:

Ավելի վաղ քաղաքապետի դուստրը հայտարարել էր հոր անհետանալու մասին` դիմելով ոստիկանություն:

Նրա խոսքով՝ Սունը մի գրություն է թողել, որը նման է կտակի:

Վերջին շրջանում Սեուլում նկատվում են  կորոնավիրուսի բռնկման տեղային մի քանի օջախներ, որոնք սկսել էին անվանել երկորդ ալիք: Քաղաքապետը համաճարակի հենց սկզբից հաղթահարում էր ծանրաբեռնված աշխատանքը, իսկ Սեուլի Իտխևոն շրջանի բարերում և ակումբներում վիրուսի տարածվելուց հետո ամենօրյա ճեպազրույցներ էր անցկացնում:

Պակ Վոն Սունը Սեուլի քաղաքապետ էր դարձել 2011-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, քաղաքապետը տնից դուրս է եկել առանց որևէ մեկին որևէ բառ ասելու։