Ուկրաինայում փակվել է Պորոշենկոյի դեմ հարուցված 24 գործերից մեկը
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն փակել է միջոցների լվացման և Кузница на Рыбальском գործարանի վաճառքի ժամանակ հարկերը չվճարելու մասին գործը, որով անցնող անձն էր երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Իլյա Նովիկովը՝ նշելով, որ դա մեկն էր Պորոշենկոյի դեմ հարուցված 24 գործերից:
Պորոշենկոն ավելի վաղ ցուցմունք էր տվել գործարանի վաճառքի, ինչպես նաև Прямой հեռուստաալիքի գնման ժամանակ հարկեր չվճարելու և իշխանության չարաշահման մասին գործի շրջանակներում:










