Մխիթարյանի գոլն ու նրա փոխանցումից հետո Վերետուի դիպուկ հարվածը հաղթանակ բերեցին Ռոմային Պարմայի դեմ խաղում (տեսանյութ)

01:44 • 09.07.20

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Պարմային»։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուչկա ն։ Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 43-րդ րոպեին 2-րդ անընդմեջ խաղում աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։

57-րդ րոպեին «գայլերը» առաջ անցան հաշվի մեջ։ Մխիթարյանի փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հեռու տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-1։

Այսպիսով, «Ռոման» առաջնության վերսկսումից հետո առաջին հաղթանակն է տանում, միավորների քանակը հասցնում է 51-ի։

Տեսանյութերն՝ այստեղ: