Արտոնություններ և օժանդակություն Արցախի զբոսաշրջության ոլորտին․ նոր ծրագիրը միտված չեզոքացնելու կորոնավիրուսի պատճառած տնտեսական հետևանքները
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ զբոսաշրջության ոլորտին կորոնավիրուսի պատճառած տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կիրականացվեն մի շարք քայլեր։
Մասնավորապես․
1) Շահառուն՝ Արցախի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը մատուցում է զբոսաշրջային ծառայություններ, Արցախի Հանրապետության տարածքում հաշվառված և/կամ գրանցված է՝ որպես, (հյուրանոց, իջևանատուն), տրանսպորտային ընկերություն.
2) Oժանդակության ձևը՝
ա) սույն ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հյուրանոցի և իջևանատան 40 տոկոսի չափով և երկու գիշերակացի հաշվարկով մահճակալ-տեղերի ամրագրում և սննդի ծառայությունների գնում՝ համաձայն ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության հյուրանոցային տնտեսությունների հաշվառման գրանցամատյանի՝ 100 տոկոս կանխավճարով հետագայում այդ ծառայություններից օգտվելու պայմանով,
բ) հյուրանոցներում և իջևանատներում գիշերակացի ծառայության գնի հաշվարկում հետևյալ պայմաններով․
-որակավորված և ԱՀ ՌԵՍԶ նախարարության հանձնաժողովի եզրակացությամբ որակավորման չափանիշներին համապատասխանող հյուրանոցներ. մեկ մահճակալ-տեղ/գիշեր=15000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը․
-որակավորում չունեցող հյուրանոցներ և իջևանատներ. մեկ մահճակալ-տեղ/գիշեր=10000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
-սննդի ծառայություններ. մեկ մահճակալ-տեղ/օր=5000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
Զբոսավարներ
ա) զբոսավարների ծառայությունների գնում՝ սույն ծրագրի շրջանակներում զբոսաշրջային խմբերի շրջագայության կազմակերպման նպատակով,
բ) զբոսավարների ծառայությունները հաշվարկել․ 1 զբոսաշրջային խումբ=25000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
Տրանսպորտային ընկերություններ տրանսպորտային ընկերությունների հետ ծառայությունների պայմանագրի կնքում հետևյալ հաշվարկով․
1 կմ=200 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
3) Հիմնական պայմաններ՝ շահառու են այն տնտեսավարողները, որոնք 01.01.2020 թվականից մինչև 31.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են առնվազն երկու վարձու աշխատակից․
Պետք է ունենա բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ 01.01.2019 թվականից մինչև 01.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ։










