Երուսաղեմի և Ռումինիայի պատրիարքները անհանգստություն են հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման առնչությամբ

04:59 • 10.07.20

Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլն ու Ռումինիայի պատրիարք Դանիլը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին միանալով, անհանգստություն են հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ թուրքիական իշխանությունների որոշման առնչությամբ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի պատրիարքը, վկայակոչելով այն, որ տաճարը մոտ 100 տարի թանգարանի կարգավիճակ է ունեցել, հույս է հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն ի վերջո կհարգեն տաճարի ներկայիս՝ թանգարանի կարգավիճակն ու կհրաժարվեն այն մզկիթի վերածելու որոշումից:

Ռումինիայի պատրիարքն էլ հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը քրիստոնեական քաղաքակրթության ու հավատի խորհրդանիշն է՝ ընդգծելով դրա մշակությային բացառիկ նշանակությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ սպասում է երկրի գերագույն վարչական դատարանի որոշմանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու համար: