Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը կորոնավիրուսով է վարակվել. ТАСС
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը կորոնավիրուսով է վարակվել, հաղորդում է ТАСС-ը:
«Հաշվի առնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում իմ թիմի շատ անդամների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ես թեստավորվեցի, որի արդյունքը ևս դրական է»,- հայտարարել է Անյեսը թվիթերի իր էջում հրապարակված տեսաուղերձում:
Նախագահի պաշտոնակատարը հայտնել է, որ երկու շաբաթով կմեկուսանա, մինչև որ կրկին կթեստավորվի: Անյեսն ասել է, որ այս պահին իրեն լավ է զգում, և իր պարտականությունները կշարունակի հեռավար եղանակով իրականացնել:
Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել մի քանի նախարարների մոտ: Մինչ այս պահը Բոլիվիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 42 000 դեպք է գրանցվել, ավելի քան 1500 մարդ մահացել է:










