Շուկայի նոր առաջատա՞ր. է՞լ ինչ չգիտենք GoodWin-ի մասին

20:23 • 10.07.20

Վերջին շրջանում նկատելի է goodwin.am-ի վարած բավականին ակտիվ, բայց միևնույն ժամանակ զուսպ մարքեթինգային քաղաքականությունը: Ստորև ներկայացնում ենք Tert.am-ի հարցազրույցը խոշոր հարկատուներից մեկի մարքեթինգի ղեկավար Մերի Ղարիբյանի հետ:

- Մերի, հայաստանյան շուկայում կային սպորտային խաղադրույքներ և օնլայն կազինո ծառայություններ մատուցող մի շարք ընկերություններ, և կար GoodWin, որը բավականին հայտնի բրենդ էր. Ի՞նչը ստիպեց վերափոխել ամբողջ բրենդը։

-Գուդվինը ուներ պատմություն, հստակ ձեռագիր, ուներ իր դեմքը, ճանաչված էր որպես բրենդ, բայց իր գործունեությունը ծավալում էր օֆֆլայն հարթակում։

Եկավ մի պահ, երբ ավելին անելու անհրաժեշտություն ու տրամաբանական ցանկություն առաջացավ։ Սա ենթադրում էր՝ ոչ միայն առաջարկել նոր պրոդուկտ, այլ անել դա նոր դիզայնով։ Հենց այս նպատակն էլ ստիպեց բրենդի հիմնադիրներին ոչ թե վերափոխել ամբողջ բրենդը, այլ ընտրել ռեբրենդինգի ճանապարհը՝ պահպանելով բրենդի անունը։

Այս գերպատասխանատու աշխատանքն ամբողջությամբ վստահվեց SmartBet ընկերությանը։ Թիմը համալրվեց նոր մասնագետներով, որոնց շուտով միացա նաև ես՝ որպես goodwin.am-ի մարքեթինգի թիմի ղեկավար, ի դեպ, թիմում աշխատում են մասնագետներ, ովքեր խաղային մարքեթինգի ոլորտի առաջատարներն են։ Այս ճանապարհին ունեինք մեր կողմից որդեգրված հստակ քաղաքականություն։ Առաջին՝ առաջարկել հաճախորդին նոր դիզայն, որը լինելու էր գերթրենդային, քայլելու էր ժամանակի հետ, և ինչու չէ՝ ժամանակից առաջ։

Երկրորդ՝ լինել տեխնոկրատ։ Այսինքն՝ առաջարկել անընդհատ զարգացող տեխնիկական լուծումներ, որոնք ուղղված կլինեին մեր հաճախորդի խաղային ժամանցն իդեալական դարձնելուն։

Եվ երրորդ, գուցե ռեբրենդինգի հետ առաջին հայացքից այդքան էլ կապ չունեցող մոտեցում՝ տալ առաջնահերթությունը հաճախորդին։ Այսինքն՝ աշխատել, ստեղծագործել ու մատուցել այն, ինչ ուզում է ստանալ հաճախորդը, որի կարևոր բաղկացուցիչն է նաև վիզուալը։

- Ինչու՞ որոշեցիք պահպանել անվանումը։

-GoodWin անունը հայաստանյան շուկայում կա վաղուց, այն ունի մեծ ճանաչում և մեր նպատակը բնավ այն փոխելը չէր։ Միևնույն ժամանակ մեր նպատակն է անել այնպես, որ մեր Օնլայն Կազինոն նույնպես դառնա ճանաչված և սիրվի հաճախորդի կողմից։ Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք մենակ չենք։ SmartBet-ի տաղանդավոր թիմից բացի մեզ օգնելու է նաև հենց մեր հաճախորդը։ Կատարյալ արդյունքի հասնելու համար մենք աշխատելու ենք միասին, լսելու ենք հաճախորդի կարծիքն ու կիրառելու այն մեր հետագա քայլերում։

- Ի՞նչ ռազմավարություն ունի նոր goodwin.am-ը և ո՞րն է ընկերության տեսլականը։

- Ապահովել մեր հաճախորդի համար լավագույն խաղային ժամանցը՝ ստեղծելով անընդհատ զարգացող թարմ, գունեղ օնլայն խաղային հարթակ, և հստակ որոշում՝ մոտ ապագայում դառնալ շուկայի առաջատարը։

- Պատմեք մի փոքր կայքում առաջարկվող պրոդուկտների մասին։

- SmartBet-ի կատարած հսկայական աշխատանքի արդյունքում goodwin.am կայքն այժմ առաջարկում է Սպորտ, Լայվ Սպորտ, Կազինո, Լայվ Կազինո պրոդուկտները՝

● ավելի քան 60,000 իրադարձություն 112 սպորտաձևերում

● 3,000-ից ավել սլոթ-խաղեր 40 լավագույն սլոթ-մատակարարների կողմից

● տարբերվող մրցաշարեր ու ակցիաներ

Կցանկանայի նշել, որ Սպորտ պլատֆորմն այժմ սպասարկվում է աութսորս ընկերության կողմից։ Սակայն, ինպես նկատել եք, goodwin.am կայքը գտնվում է «բետա» տարբերակում և մենք, SmartBet-ի հետ համատեղ, կշարունակենք աշխատանքները նույն էնտուզիազմով այնքան ժամանակ, մինչև որ հասնենք մեր և մեր հաճախորդների համար լավագույն արդյունքին՝ առաջարկելով նաև բոլորովին նոր որակի Սպորտ պրոդուկտ։

-Նշեցիք 40 սլոթ-մատակարարների մասին․ կպատմե՞ք նրանց հետ ձեր համագործակցության մասին։

-Նախ կցանկանայի նշել, որ goodwin.am-ը Հայաստանյան շուկայում ծավալում է խաղային գործունեություն ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից տրված «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» լիցենզիայի հիման վրա։ Մենք համագործակցում ենք այնպիսի հայտնի սլոթ մատակարարների հետ, ինչպիսիք են Pragmatic Play, Microgaming, Evolution Gaming, Spinomenal, QuickSpin և Igrosoft։ Մեր մրցակից ընկերություններն առաջարկում են որոշ սլոթ մատակարարների խաղեր, որոնք թեև գործում են Հայաստանում, սակայն պաշտոնապես չեն համագործակցում հայկական լիցենզիայի հետ։ Մեր նպատակն է լինել առաջինը, ով հայկական շուկա կբերի այս մատակարարներից մի քանիսին՝ որպես պաշտոնական գործընկեր։ Ներկայումս բանակցություններ են վարվում նրանցից երկուսի՝ NetEnt-ի և ELK Studios-ի հետ։

- Ո՞րն է goodwin.am-ի գլխավոր նպատակը։

- Շուկայում մեր առաջնային նպատակը ոլորտի առաջատար դառնալն է։ Սա ինքնանպատակ չէ։ Հաճախորդների թվին զուգահեռ ավելանալու է նաև մեր թիմի աշխատանքը, ստեղծվելու են նոր աշխատատեղեր IT, մարքեթինգ և մի շարք այլ ոլորտներում երկրի լավագույն մասնագետների համար։

- Ի՞նչ հետաքրքիր առաջարկներ կան հաճախորդների համար։

-Այս պահին կայքում գործում են մի շարք առաջարկներ՝ գրանցման բոնուսներ, 2 տեսակի կազինո քեշբեքներ, սլոթ մրցաշար և մեքենայի խաղարկություն։ Այս առաջարկներից թերևս կառանձնացնեմ Ferrari F430-ի խաղարկությունը։

- Ի՞նչպես շահել Ferrari F430։

- Շաաատ հեշտ։ Պետք է ընդամենը գրանցվել goodwin.am կայքում և լիցքավորել հաշիվը ցանկացած գումարով։ Քանի որ մեզ մոտ լիցքավորման մինիմալ չափ է համարվում 200 դրամը, ստացվում է Ferrari կարելի է շահել նույնիսկ 200 դրամով։ Խաղարկությունը տեղի է ունենալու live վիճակահանության միջոցով՝ մասնակիցների ստացած տոմսերով։ Ակցիան յուրօրինակ է նաև նրանով, որ այստեղ շահելու պայմանները հավասար են բոլորի համար։ Լիցքավորման դիմաց ակցիայի յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ միայն մեկ տոմս։

- Ի՞նչ նորությունների սպասեն հաճախորդները goodwin.am-ից։

-Առաջարկներ մտածելիս՝ հաշվի ենք առնելու սպորտով և կազինոյով հետաքրքրվող յուրաքանչյուր հաճախորդի անհատական ցանկություն։ Ի՞նչ է սա նշանակում. մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի goodwin.am-ում յուրաքանչյուր ոք գտնի առաջարկ՝ ստեղծված հենց իր համար, իր իսկ օգնությամբ։ Եվ հենց սա է լինելու այն գործիքը, որը դարձնելու է մեզ ոլորտի առաջատար։