Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին, քննարկվել են երկրի անվտանգությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր

17:26 • 10.07.20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուրախ է հանդիպել իր մարտական ընկերոջ հետ և քննարկել երկրի անվտանգությանն ու պաշտպանունակության ամրապնդմանը վերաբերող հարցեր: