Նախքան պրեմիերան՝ համացանցում է հայտնվել Samsung-ի նոր ականջակալների լուսանկարները (լուսանկարներ)

23:44 • 10.07.20

Ամերիկացի բլոգեր Էվան Բլեսը (Evan Blass) նախքան պրեմիերան հրապարակել է Samsung Galaxy Buds Live-ի լուսանկարներից մի քանիսը, գրում է The Verge-ը։

Աղբյուրը նկատում է, որ ընկերությունը ականջակալները պատրաստվում էր թողարկել և հաճախորդներին ներկայացնել օգոստոսի 5-ին։

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ ականջակալները հասանելի կլինեն երեք գույներով՝ սպիտակ, սև և ոսկեգույն։

Ըստ տվյալների՝ Galaxy Buds Live-ը, որը նախկինում կոչվում էր Galaxy Bean, կունենա մի շարք յուրահատուկ դիզայներական լուծումներ, այդ թվում՝  լոբու հատիկի տեսք, ջրակայունություն և ձայնամեկուսացման գործառույթ։

Images of Samsung's bean-shaped earbuds leak again, including its ...Samsung Galaxy Buds Live Previewed in New Leak - CamRojud

Նախքան պրեմիերան՝ համացանցում է հայտնվել Samsung-ի նոր ականջակալների լուսանկարները (լուսանկարներ)