Ինքնասպանություն՝ Երևանում. տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից. Shamshyan.com

00:42 • 10.07.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։