Շիրակի մարզի Բենիամին գյուղի հանդամասում կայծակի հարվածից 77-ամյա քաղաքացի է մահացել․ Shamshyan.com

19:36 • 10.07.20

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ կայծակի հարվածից Բենիամին գյուղի հանդամասում մահացել է նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ներսես Անտոնյանը։

Այս պահին նշված վայր են ժամանում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։