Տրդատ Սարգսյանին ՔՊ աշխատակազմի ղեկավար նշանակելը խոսում է այն մասին, որ ՔՊ-ում արհամարհում են բանակը, մեր ընտանիքին, ցուցմունք տված զինվորականներին. կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայր

13:23 • 10.07.20

Տրդատ Սարգսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցության աշխատակազմի ղեկավար նշակելը է խոսում է այդ կուսակցության որակի մասին, այդ նշանակմամբ առաջին հերթին արհամարում են բանակը, մեր ընտանիքին, ուզում են ասել Տրդատն իրենց բարձ հովանո ներքո է»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

«Նշանակումը խոսում այն մասին, որ կուսակցություն չէ, խունտա է, իրենց շահերն են առաջ տանում, մենք շարունակում ենք պնդել՝ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել դեպքին, եղբայրս կոմայի մեջ է , իսկ Տրդատին մաքրում են: Ես անձամբ այնտեղ չեմ եղել, բայց երկու փոխգնադպետ, մեկ լեյտանտ, մեկ վկա կին շարունակում են պնդել, որ Տրդատ Սարգսյանն այնտեղ է եղել: Նրանք ցուցմունք չեն փոխել։ ՔՊ խունտան ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, փաստորեն նրա հովանո ներքո է նախկին մարզպետը: Հիմա սպասում ենք արդեն դատաքննությունը, տեսնենք՝ ինչ են անելու, մեզ առաջին հերթին հետաքրքրում է, որ եղբայրս առողջանա »,-ասաց նա:

Կարեն Մխիթարյանի խոսքով՝ հիմա արտակարգ դրությունից ելնելով, չեն կարող բողոքի ակցիաներ իրականացնել:

«Դեռ շարունակում է ազատության մեջ մնալ ծեծողներից ՝ մարզպետի օգնականի եղբայրը Զավեն Գրիգորյանը, ում գրավի դիմաց էին ազատ արձակել, արդեն չգիտենք՝ ինչպես պայքարենք, որ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:

Նշենք, որ Տրդատ Սարգսյանը մեր զանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում: Գործով կալանավորվել էր մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, հետագայում Զավեն Գրիգորյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխվել էր։

Նշենք նաեւ, որ գործով ականատես վկաներ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն նշել են, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում եղել է, դրսևորել է անգործություն, նրանք սա պնդել են նաև առերսման ժամանակ: Տրդատ Սարգսյանը կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքը, հետագյում ՔԿ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել: