Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

12:04 • 10.07.20

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 2 մարդ ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 973 դեպք, վարակվածներից  846-ն առողջացել է, 15-ը` մահացել:

4851 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 231 մարդ հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 12 397 927 է, մահացել է 557 569 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: