Իրանում տղամարդուն մահապատժի են ենթարկել ալկոհոլ օգտագործելու համար. Iran Human Rights
Օսլոյում գործունեություն ծավալող Iran Human Rights իրավապաշտպան խումբը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին Իրանի հյուսիս-արևելքում մի տղամարդ է մահապատժի ենթարկվել ալկոհոլ օգտագործելու համար: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը:
Տղամարդը, ըստ տեղեկությունների, 55 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Նրան մահապատժի են ենթարկել Մաշհադ քաղաքում, նրանից հետո, երբ 6-րդ անգամ են բռնեցել ալկոհոլ օգտագործելիս:
«Այս մահապատժով Իսլամական Հանրապետության դատական համակարգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր հայացքները ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետության» հայացքներից»,-ասել է իրավապաշտպան խմբի ղեկավար Մահմուդ Ամիրի Մողադամը:
Իրանի դատական մարմիններն ու ԶԼՄ-ները դեռևս չեն մեկնաբանել դեպքը:










