Հս. Կորեան անհնար է համարել ներկայում միջուկային զենքից հրաժարումը

13:47 • 10.07.20

Հյուսիսային Կորեան այս պահին հնարավոր չի համարում երկրի ապամիջուկայնացումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ ապագայում այդպիսի բան չի անի: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Ե Չժոնը, գրում է korrespondent.net կայքը:

«Մենք հիմա չենք կարող ապամիջուկայնացում իրականացնել, բայց դա չի նշանակում, որ մենք դա երբեք չենք անի»,-Չժոնի խոսքը մեջբերում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը

Կիմ Ե Չժոնն ընդգծել է նաև, որ ապամիջուկայնացման համար տարբեր քայլեր են պահանջվում, որոնք պետք է կատարի ԱՄՆ-ն` ԿԺԴՀ-ին զուգահեռ: Նա հայտարարել է նաև, որ այս համատեքստում պարտադիր է Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը. ըստ պաշտոնյայի՝ դա շահավետ է հենց ԱՄՆ-ի համար: