Ոստիկանները բերման ենթարկեցին Բաղրամյան 26-ի դիմաց «Ոչ խտրականությանը» խորագրով բողոքի ակցիա անողներին․ տեսանյութ

13:15 • 10.07.20

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և նախաձեռնության անդամները Բաղրամյան 26-ի դիմաց էին, նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են նամակ հանձնել նախագահին և մամլո ասուլիս տալ.

«Մենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար: Այս մարդիկ ուզում են այսպիսի ճնշումներիվ մեր դպրոցներից վերացնեն հայոց եկեղեցու պատմությունը, թուլացնեն հայոց լեզուն և հայ ժողովրդի պատմությունը և դրա փոխարեն սեռական դաստիրակաության և այլասերության քարոզ մտցնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը կյանքի կոչեն: Այնպես են անում, որ բողոքող ուժերը իրավունք չունենան ակցիա անելու և ակցիա անելու մոնոպոլ իրավունքը տրված է Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչներին: Մենք դժգոհում ենք այն խտրականության դեմ, որ ՀՀ իշխանությունները դրսևորում են իրենց հաճո կամ անհաճո ուժերի հանդեպ: Մենք չենք հանդուրժելու, որ ՀՀ-ում լինեն արտոնյալներ»,-նշեց Վահագն Չախալյանը:

Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց վայրը լքելու համար, որից հետո նրանց բերման ենթարկեցին: