Վրացական Փոթին հորդառատ անձրևի պատճառով ամբողջովին ջրով է ծածկվել (լուսանկարներ, տեսանյութ)

15:11 • 10.07.20

Հուլիսի 10-ի առավոտյան տեղացած հորդառատ անձրևը վրացական Փոթի քաղաքը ծածկել է ջրով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Փոթիի քաղաքապետարանին:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ քաղաքի փողոցներն ու բակերն ամբողջովին ջրով են ծածկվել: Անձրևը սկսել է լուսաբացին և տևել 2-3 ժամ:

«Պոմպակայանները նորմալ են աշխատել, բայց տեղումներն այնքան ուժեղ էին, որ ջրանցքը  չէր հասցնում ջուրը կլանել», - ասված է քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Խնդիրներ են ստեղծվել նաև բարձրահարկ շենքերում, որոնցում իրականացվել են տանիքածածկման աշխատանքներ:

Հատուկ հանձնաժողովը հաշվարկում է պատճառված վնասի չափը:

ძლიერი წვიმის შედეგად ფოთი დაიტბორაძლიერი წვიმის შედეგად ფოთი დაიტბორაძლიერი წვიმის გამო ფოთის ცენტრალური ...