Թուրքիայում ռուս զբոսաշրջիկը գրազի պատճառով 40 մետրանոց ժայռից նետվել է ծովը և մահացել (լուսանկար, տեսանյութ)

10:54 • 10.07.20

Թուրքական Անթալիա քաղաքի ծովափին ռուս զբոսաշրջիկ է մահացել, գրում է Sabah պարբերականը՝ մանրամասնելով, որ զբոսաշրջիկի մահվան պատճառը սովորական գրազն է եղել:

Երիտասարդն ընկերների հետ գրազ է եկել, որ 40 մետրանոց ժայռից կցատկի ծովը. նա գրազի պահանջը կատարել է, սակայն այդ ցատկը նրա կյանքում վերջինն է եղել:

Ջրին ուժեղ հարվածից հետո ռուս զբոսաշրջիկը կորցրել է գիտակցությունը: Նրա հետևից ցատկել է տեղի բնակիչներից մեկը, դուրս է բերել նրան ջրից և սկսել է արհեստական շնչառություն անել:

Այնուհետև զբոսաշրջիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Զբոսաշրջիկի ինքնությունը դեռևս չեն հայտնել, տեղեկացվում է, որ նա մոտ 18 տարեկան էր:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութում կան տեսարաններ, որոնք նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել: