Պետդեպը հավանություն է տվել 23 մլրդ դոլարով Ճապոնիային F-35 կործանիչներ վաճառելու նախագծին

11:15 • 10.07.20

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ճապոնիային 105 հատ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ ռմբակոծիչների և հարակից սարքավորումների վաճառքին ՝ ընդհանուր առմամբ 23,11 միլիարդ դոլար արժեքով: Այս մասին տեղեկացնում է Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության վարչությունը:

Նշվում է, որ վաճառքը «կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ մեծացնելով գլխավոր դաշնակիցի անվտանգությունը, որը ուժ է հանդիսանում ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ապահովման համար»:

«ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համար կենսական անհրաժեշտություն է օգնել Ճապոնիային զարգացնել և պահպանել հզոր և արդյունավետ ինքնապաշտպանական ներուժը»,-ասված է հաղորդագրությունում:

Կոնգրեսը տեղեկացվել է Պետդեպարտամենտի որոշման մասին, այն պետք է 30 օրվա ընթացքում ուսումնասիրի նոր ռազմական պայմանագիրը և հաստատի կամ արգելափակի այն:

Պետդեպը հավանություն է տվել 23 մլրդ դոլարով Ճապոնիային F-35 կործանիչներ վաճառելու նախագծին