Instagram-ն արգելել է նույնասեռականների բուժման թերապիայի մասին նյութերի հրապարակումը

09:52 • 11.07.20

Instagram սոցկայքը սկսել է արգելափակել այն կոնտենտը, որում նույնասեռականների բուժման մասին է խոսվում, գրում է Dazed պորտալը։

«Ցանցը թույլ չի տալիս սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով հարձակվել մարդկանց վրա, այդ պատճառով վերանայում է իր քաղաքականությունը, որպեսզի արգելի բուժական թերապիայի ծառայությունների քարոզչությունը»,- հայտարարել է սոցկայքի հասարակական ռազմավարության տնօրեն Տարի Հոփքինսը։

Նա ընդգծել է, որ նմանատիպ հրապարակումների վերահսկողության մեխանիզմի ներդրման համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի՝ այդ կոնտենտն աստիճանաբար են ջնջելու։

Նշվում է, որ Instagram-ը չի թույլատրելու նաև նույնասեռականության թերապիայի արդյունավետության մասին կարծիքներ հրապարակել, արգելափակելու է նաև այդ պրակտիկայի մասին դրական արտահայտվածների և դրա աջակիցների հրապարակումները։