Թրամփը խոստովանել է, որ հրամայել է կիբերհարձակում իրականացնել ռուսական «թրոլների ֆաբրիկայի» նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ խոստովանել է, որ 2018 թվականին հրաման է տվել կիբերհարձակում սկսել ռուսական Համացանցային-հետազոտական գործակալության վրա, որը նաև «թրոլների ֆաբրիկա» անվանումն ունի: Այս մասին նախագահը հայտնել է The Washington Post պարբերականին տված հարցազույցի ընթացքում։
«Դա ճիշտ է»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նա երբևէ աջակցել է որևէ կիբերհարձակման։
Հրատարակությունը նշում է, որ Համացանցային հետազոտական գործակալությունը Ռուսաստանում տեղեկատվության տարածման առաջատարներից է եղել. դրա գործունեությունը որակվել է որպես 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ներգրավվածություն։ Գործակալության նման գործունեությունը շարունակվել է նաև 2018 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ընթացքում։
Թրամփն ընգծել է, որ նախագահի պաշտոնում իրեն նախորդող Բարաք Օբաման տեղյակ է եղել ռուսական գործակալության այս գործունեության մասին, սակայն քայլեր չի ձեռնարկել՝ կարծելով, թե ընտրություններում հաղթանակ կտանի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը։
Թրամփը պարզաբանել է նաև, որ հարձակում սկսելու հրաման է տվել՝ հիմք ընդունելով Ռուսաստանի՝ ընտրություններին միջամտելու վերաբերյալ հետախուզական տվյալները։
«Լսե՛ք, մենք կանգնեցրել ենք այդ»,- եզրափակել է նախագահը։










