Ալագյազ-Ապարան ճանապարհին բախվել են «Mercedes» և «ՎԱԶ-2107» ավտոմեքենաները. կա տուժած

09:24 • 11.07.20

Հուլիսի 10-ին, ժամը 19։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Միքայել Պ․, ծնված 1978 թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Վահե Ո․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: