Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջ է անցել Ուորեն Բաֆետից

10:57 • 11.07.20

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր հարստությամբ գերազանցել է Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ Ուորեն Բաֆետին, հայտնում է Bloomberg-ը:

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Մասկի կարողությունն ավելացել է 6,1 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է Tesla-ի արժեթղթերի գնի 11% աճով:

Ներկայում 49-ամյա Մասկը, որն ունի 70,5 մլրդ դոլար կարողություն, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում յոթերորդն է:

Բաֆետի կարողությունը գնահատվել է 69,2 մլրդ դոլար: