Ռուսական Союз-СТ հրթիռը տիեզերք կարձակվի հոկտեմբերի 16-ին

06:00 • 12.07.20

Ռուսական Союз-СТ հրթիռը Արաբական Միացյալ Էմիրությունների Falcon Eye 2 արբանյակով տիեզերք կարձակվի հոկտեմբերի 16-ին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Գերմանիայի օդատիեզերական կենտրոնը:

Մարտի 6-ին նախատեսված մեկնարկը հետաձգվել էր մինչև ամսվա վերջ, սակայն կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով Ֆրանսիական Գվիանայում, որտեղից պետք է արձակվեր հրթիռը, բոլոր աշխատանքները մարտի կեսերին դադարեցվել էին, ուստի նոր ժակմետ է սահմանվել հոկտեմբերի 16-ը:

 

Ռուսական Союз-СТ հրթիռը տիեզերք կարձակվի հոկտեմբերի 16-ին