ՆԱՍԱ-ն հայտնել է նոր մարսագնացի՝ Մարս մոլորակ «թռիչքի» ամսաթիվը (տեսանյութ)
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտնել է, որ հուլիսի 30-ին տեղի կունենա Atlas V հրթիռակրի թռիչքը դեպի Մարս, որը մոլորակի մակերևույթ կհասցնի Perseverance մարսագնացը: Տեղեկատվությունը տեղադրված է կազմակերպության կայքում:
Նշվում է, որ Atlas V հրթիռակիրը, որին կից մոդուլում տեղակայված է մարսագնացը, արդեն գտնվում է ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի մեկնարկային հարթակում:
Մարսագնացի առաքելության նպատակն է հավաքել քարերի և հողի նմուշներ, որոնք, ինչպես հաղորդում է ՆԱՍԱ-ն, հնարավոր է հասցվեն Երկիր մոլորակ: Սարքը մոլորակի վրա պետք է անցկացնի մեկ մարսյան տարի՝ 687 երկրային օր։
Մարսագնացին միացվել է նաև փոքր ուղղաթիռ։ Փորձագետները կարծում են, որ այն կարող է թռչել Մարսի մակերևույթի վրայով և լրացուցիչ տեղեկություններ հավաքել:










