Հոլիվուդյան փորձագետները 26 մլն դոլար արժողությամբ ռոբոտ-դելֆիններ են ստեղծում ՝ կենդանիներին ջրային շոուների ժամանակ փոխարինելու համար
Նոր Զելանդիայում ռոբոտաշինական ընկերությունը հոլիվուդյան ֆիլմերի համար կերպարներ ստեղծող նկարիչ-մուլտիպլիկատորների հետ համատեղ մշակում են ռոբոտ-դելֆիններ, որոնց հնարավոր չէ տարբերել իսկական կենդանիներից։ Նորույթը ստեղծել են կենդանիներին ջրային շոուների ժամանակ փոխարինելու նպատակով, քանի որ ամբողջ աշխարհում բնապահպանները պահանջում են հրաժարվել դելֆինների շահագործումից, գրում է Mirror-ը։
«Ջրային շոուների արդյունաբերությունն արդեն ավելի քան 10 տարի զգալի վնասներ է կրում էթիկական հարցերի և կենդանիների արժեքի պատճառով, սակայն հասարակությունը ցանկանում է ճանաչել դելֆիններին։ Մենք կարծում ենք, որ ժամանակն է վերաիմաստավորել այդ ոլորտը, և այս մոտեցումը կարող է ավելի շահութաբեր լինել»,-հայտարարել է նորարար, գյուտարար և Walt Disney ընկերության նախկին կրեատիվ տնօրեն Ռոջեր Հոլցբերգը։
Հաղորդվում է, որ մեկ ռոբոտ-դելֆինն ավելի քան 26 մլն դոլար արժե։
Edge Innovation ռոբոտաշինական ընկերության աշխատակից Լի Վանգն ասել է, որ ռոբոտ-դելֆինները 4 անգամ թանկ են կենդանի դելֆինից, սակայն ավելի երկար կծառայեն։










