Հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Ընդհանուր իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգստությունը պահպանվում է՝ կրակոցներ հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ նշեց Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ընդհանուր առմամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը՝ հետախուզական: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Որոշ համայքներում մեր հաշվարկներով 50-ից ավել հրետանային կիրառվել 5-6 հայկական բնակավայրերի նկատմամբ: Ճիշտ է, հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է, բայց մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, տիրապետում են իրավիճակին՝ հետևելով հակառակորդի բոլոր զարգացումներին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:










