ԱՄՆ-ում 3D տպիչի օգնությամբ եզակի հեծանիվ են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Կալիֆոռնիայում գործող Superstrata ստարտափը ներկայացրել է 3D տպագրության միջոցով ստեղծված Ion էլեկտրական հեծանիվը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, էլեկտրահեծանիվի հեղինակները նախկինում արդեն ստեղծել էին նման հեծանիվներ: Սակայն այս կոնցեպտն առաջին անգամ աշխարհում միավորել է էլեկտրաշարժիչը, 3D տպիչով ստեղծված հեծանիվն ու դրա համար ածխածնային մանրաթելի օգտագործումը:
Superstrata Ion մոդելը համալրվել է մինչև 350 կվատտ/ժամ հզորությամբ մարտկոցով: Այն կարող է 56 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման և 25 կմ/ժամ արագություն զարգացնել:
Հեծանիվի քաշը կազմում է 11 կգ, իսկ արժեքը՝ 3999 դոլար: Նշվում է, որ նորույթը շուկա դուրս կգա 2020 թվականի դեկտեմբերին:












