Հնդկաստանում հերթական անգամ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն 24-ժամյա ցուցանիշը
Հնդկաստանում վերջին մեկ օրում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 29 429: Այս մասին գրում է CNN-ը՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
Ինչպես նշվում է, չորեքշաբթի արձանագրված տվյալը հերթական անգամ ռեկորդային է դարձել 24 ժամվա կտրվածքով: Նախարարությունը հայտնել է նաև կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան 582 դեպքի մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ 1.3 մլն բնակչություն ունեցող ասիական երկրում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 941 630 մարդ, որոնցից 24 371-ը մահացել են:
Հնդկաստանը վարակման ցուցանիշով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Համաճարակի ողջ ընթացքում մոտ 12.5 մլն թեստավորում է իրականացվել:










