Քենիացի 12-ամյա աղջիկը մեկ ամսում ամուսնացել է 2 տղամարդու հետ

20:37 • 15.07.20

Քենիայի իշխանությունները 12-ամյա աղջկա են փրկել, երբ բացահայտել են, որ վերջինս մեկ ամսում երկու տղամարդու հետ է ամուսնացել:

Ինչպես հայտնում է BBC News-ը, աղջկա հայրը, որը բնակվում է մայրաքաղաք Նայրոբիում, դստերն ամուսնացրել է 51-ամյա տղամարդու հետ: Այնուհետև աղջիկը փախել է և ինքնուրույն ամուսնացել 35-ամյա տղամարդու հետ:

Իշխանություններին նրա պատմությունը բացահայտել հաջողվել է մեկ այլ աղջկա փրկելուն ուղղված գործողությունների ընթացքում:

Քենիայում 18 տարին չլրացածների ամուսնությունը հանցագործություն է: Երեխաների իրավունքների պաշտպանի խոսքով՝ աղջկա հայրը ստիպողաբար դստերն ամուսնացել է տարեց տղամարդու հետ, որից հետո նա այլ ելք չի ունեցել, քան ավելի երիտասարդ մեկի հետ ամուսնանալը, քանի որ չէր կարող տուն վերադառնալ:  

Նշվում է, որ տեղի Մասաի ժողովուրդը իգական սեռի երեխաների դիտարկում են որպես հարստություն, և հայրերը հաճախ են նրանց ամուսնացնում մի քանի անասունից կազմված օժիտի դիմաց: Մասնագետների խոսքով՝ երկրում տիրող աղքատությունն ու համավարակով պայմանավորված դպրոցների փակ լինելը նպաստում են, որ այդ միտումն արագ տարածում գտնի: