Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են բանակցությունները С-400 համակարգների երկրորդ խմբի մատակարարման վերաբերյալ

21:40 • 15.07.20

Անկարան և Մոսկվան շարունակում են երկխոսությունը С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը:

«Մեր հարաբերություններն ու համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ զարգանում են բոլոր ոլորտներում: Համագործակությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում նույնպես կարևոր դեր է խաղում այս համատեքստում: Բանակցությունները երկու երկրի իրավասու գերատեսչությունների միջև շարունակվում են»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում են գտնվում С-400 համալիրների մատկարարման քննարկումները:

Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը ՌԴ-ից ձեռք է բերել այս համակարգերը: