Իսպանիայում Tesla Model 3-ի տեսախցիկները ֆիքսել են հարևանությամբ կայանված Porsche-ի առևանգումը (տեսանյութ)

23:40 • 15.07.20

Իսպանիայում կայանված Tesla Model 3 մակնիշի մեքենայի կողային տեսախցիկները տեսագրել են, թե ինչպես են բժշկական դիմակ կրող երկու անձինք փորձում առևանգել Porsche 911 Carrera մակնիշի մեքենան:

Ինչպես փոխանցում է Business Insider-ը, միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի Բենիկասիմ քաղաքում: Tesla-ի սեփականատերը հանցագործությունը պատկերող տեսագրությունը տրամադրել է ոստիկանությանը:

Հրապարակված կադրերում երևում է, որ առևանգողներից մեկը նստել է մեքենայի ղեկին, մյուսն էլ փորձել է հրելով դուրս բերել մեքենան կայանատեղիից:

Նշվում է, որ առևանգված մեքենան արագ հայտնաբերվել է հարևան քաղաքում, իսկ առևանգողների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:  

Նշվում է նաև, որ Tesla-ի և Porsche-ի տերերը բարեկամներ են: