Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի Այգեպարի մանկապարտեզը

19:17 • 16.07.20

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

Մարությանը երևանցիների անունից պատրաստակամություն է հայտնել՝ հնարավոր աջակցություն մատուցելու Տավուշի սահմանապահ ժողովրդին: «Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը», - տեղեկացրել է Հայկ Մարությանը ֆեյսբուքի պաշտոնական էջում: