Վարչական շրջանի ղեկավարների պարգևատրման ֆոնդը Մարությանի կարգադրությամբ կազմել է ավելի քան 10 մլն, իսկ ընդհանուր պարգևատրման ֆոնդը՝ ավելիք քան 57 մլն դրամ

19:56 • 16.07.20

Երևանի քաղաքապետի 2020 թվականի հուլիսի 13-ի h. 700 կարգադրության համաձայն՝ 840 000-ական դրամով են պարգևատրվել Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները:

Պարգևավճարային ֆոնդը վարչական շրջանների ղեկավարների համար կազմել է 10 080 000 դրամ:

Վարչական շրջանի ղեկավարների պարգևատրման ցուցակն՝ այստեղ:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Հայկ Մարությանը հուլիսին ավելի քան 47 մլն դրամ պարգևավճար է տվել քաղաքապետարանի աշխատակիցներին:

Վարչական շրջանի ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրման ընդհանուր ֆոնդը հուլիս ամսվա համար փաստացի կազմում է 57 133 217 դրամ: