ՄԻՊ-ը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ (տեսանյութ)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական հրետակոծություններից խաղաղ բնակիչների կրած վնասները։
Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում աշխատանքների ամփոփող տեսանյութը ներկայացնում է Տավուշում տիրող վիճակը։
Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով:










