Մոսկվայում Սահմանադրական փոփոխությունների դեմ անցկացված բողոքի ակցիայի 132 մասնակից ձերբակալվել է (տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը Սահմանադրական փոփոխությունների դեմ անցկացված չարտոնված բողոքի ակցիայի 132 մասնակցի է ձերբակալել:
Ինչպես հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի իշխանությունները, հիմնվելով Մոսվայի քաղաքապետի՝ մարտի 5-ի կարգադրության վրա, թույլ չեն տվել Սահմանադրության ընդունված փոփոխությունների դեմ բողոքի ակցիայի անցկացումը: Այդ իսկ պատճառով ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներին՝ հասարակական կարգը խախտելու հատկանիշներով:
Հուլիսի 15-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ըննդեմ Սահմանադրության ընդունված փոփոխությունների ուժի մեջ մտնելու:
Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների և կոչ արել ազատ արձակել վերջիններին: Հայտնի է նաև, որ ձերբակալվել է նաև Մոսկվայի հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Մարինա Լիտվինովիչը:
Սանկտ Պետերբուրգում՝ Նևսկու հրապարակում, ավելի քան 600 մետր երկարությամբ շարք են կազմել Սահմանադրության փոփոխությունների դեմ ստորագրություն հանձնել ցանկացող քաղաքացիները: Այստեղ ձերբակալություններ չեն եղել:










