Չինարի գյուղի վիրավոր բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդոսկրի հատվածում․ ԱՆ խոսնակ

17:24 • 16.07.20

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է հայտնել այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորված Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանի առողջական վիճակի մասին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»: