Ոստիկանությունը կկազմակերպի ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը
Կառավարությունը այսօր որոշում կայացրեց թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով:
Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնված գույքը` ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26՝ ընդհանուր 498 ք.մ., ք. Երևան, Ծովակալ Իսակովի 25՝ ընդհանուր 670.9 ք.մ., հասցեներում գտնվող տարածքները, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի սույն որոշման 1-ին կետով նախատեսված Ծառայության գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սննդի մատուցման այս ծրագիրն արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում, որ անթերի է և հիշեցրեց, որ բանակում արդեն անցել են այդ ծրագրին:
«Ոստիկանությունը նույնպես քայլ է անում այդ ուղղությամբ»,-ասաց նա և նշեց ո այս տարի քրեակատարողական հիմնարկում ևս այդ ծրագիրը իրականացվել է:










