«Թթվային գետեր»․ Ուրալում ռուս բլոգերի՝ անօդաչու թռչող սարքի օգնությամբ արված լուսանկարներից հետո ՌԴ-ում ստուգումներ են սկսվել (լուսանկարներ)
Ռուսաստանում նարնջագույն գետեր ցուցադրող լուսանկարների՝ համացանցում մեծ տարածում գտնելուց հետո իրավապահ մարմիններն Ուրալի լքված հանքավայրից թթվային արտահոսքերի մաքրման կայանում ստուգումներ են սկսել, գրում է The Guardian-ը։
Անցած շաբաթ ռուս բլոգերի՝ անօդաչու թռչող սարքի օգնությամբ արված և Instagram-ում հրապարակած լուսանկարներում երևում է, որ Լյովիխա գյուղի մոտակայքում լքված պղնձա-սուլֆիդային հանքի կողքին բնությունը վառ նարնջագույն երանգով է պատված։
«Հանքը ողողված է, և շուրջբոլորը հոսում են թթվային գետեր՝ թունավորելով ամեն ինչ»,- լուսանկարներին կից գրել է բլոգերը։
«Նիժնի Տագիլի դատախազությունը հանքից թթվային արտահոսքերի մաքրման համար նախատեսված կայանում ստուգումներ է սկսել»,-չորեքշաբթի France-Presse գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Մարինա Կանատովան:













