Թուրքիայի արևելքում հատուկ ծառայությունների ինքնաթիռը հետախուզություն կատարելիս կործանվել է. կա առնվազն 7 զոհ
Թուրքիայի արևելյում՝ Վանի նահանգում, երկրի անվտանգության ծառայության ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը:
Ինքնաթիռը կործանվել է այսօր՝ հուլիսի 16-ին՝ տեղական ժամանակով 03:00-ին (Երևանի ժամանակով՝ 04:00):
Հայտնի է նաև, որ հատուկ ծառայության ինքնաթիռը դիտարկում և հետախուզական առաջադրանք է կատարել մինչև կործանվելը:










