Թրամփը, հնարավոր է, արգելի Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների մուտքը Միացյալ Նահանգներ

05:39 • 16.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը մտադիր է արգելել Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների մուտքը Միացյալ Նահանգներ, հաղորդում է The New York Times-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը դիտարկում են նաև Չինաստանի Կոմուսի՝ ԱՄՆ-ում ներկայումս գտնվող անդամներին տրված վիզաները չեղարկելու, ինչպես նաև՝ Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի զինծառայողների և պետական ձեռնարկությունների ղեկավարների մուտքը ԱՄՆ արգելելու տարբերակները:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր միակողմանիորեն Չինաստանի շարք տեխնոլոգիական ընկերությունների որոշ աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, քանի որ Վաշինգտոնը կարող է արգելել բոլոր այն օտարերկրացիների մուտքը երկիր, եթե կա հիմնավոր պատճառ կարծելու, որ տվյալ անձի մուտքը կարող է ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքական անբարենպաստ հետևանքներ ունենալ: