Ադրբեջանական բանակի ագրեսիան ՀՀ նկատմամբ մեկ անգամ ևս ապացուցեց, որ ադրբեջանական բանակը մարտունակ չէ՝ նույնիսկ սպառազինված լինելով գերժամանակակից զինատեսակներով․ Ա․ Ղարամյան

18:00 • 16.07.20

Արցախի հերոս, գեներալ- լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է․

«Հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ադրբեջանական բանակի բացարձակ ագրեսիան ՀՀ նկատմամբ մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինչպես 2016 թվականի ապրիլին, այնպես էլ հիմա՝ ադրբեջանական բանակը մարտունակ չէ՝ նույնիսկ սպառազինված լինելով գերժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով»: