Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

11:51 • 16.07.20

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1006 դեպք, վարակվածներից 883-ն առողջացել է, 15-ը` մահացել:

5640 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 244 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 13 706 050 է, մահացել է 587 144 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: