Ղազախստանում «Քովիդ-տաքսի» է գործարկվել

19:15 • 16.07.20

Ղազախստանի Ատիրաու մարզում «Քովիդ-տաքսի» անվանումով ծառայություն է գործարկվել՝ նախատեսված այն անձանց համար, որոնք կորոնավիրուսից բուժվում են տան պայմաններում: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Ինչպես տեղեկացրել է շտապ օգնության ծառայության մարզային կայանի տնօրենը, «Քովիդ-տաքսիներն» օգնում են նվազեցնել ծանրաբեռնվածությունը: Այդ տաքսիները կարող են նաև բժշկական ծառայություն մատուցել՝ շտապ օգնությամբ մարտական հաշվարկներին հավասար: «Քովիդ-տաքսին» մեկնում է կանչի՝ կորոնավիրուսով, բարձր ջերմությամբ և թոքաբորբով հիվանդի մոտ: Հիվանդը կարող է այս ծառայությունից օգտվել, եթե չի կարողանում ինքնուրույն տուն հասնել կամ բժշկի գնալ:

Այս ծառայությունը կարող է կիրառվել նաև դեղերի առաքման համար:  

Ղազախստանում համաճարակի ողջ ընթացքում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 65 188 մարդ, մահացել՝ 375-ը: