Էրդողանը յուղ է լցնում Երևանի և Բաքվի միջև բռնկված կրակի վրա. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի քաղաքական ղեկավարության, մասնավորապես երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ:
«Էրդողանի և իր նախարարների հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված կրակի վրա: Լարվածությունը հարևան երկրների միջև պետք է կարգավորել անկողմնակալ և արդար եղանակով: Էթնիկ և կրոնական խտրականությունը վնաս է հասցնում տարածաշրջանի խաղաղությանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մեջ մեղադրելով Հայաստանին:










