Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Չինարիի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում, առկա է դրական դինամիկա

12:25 • 17.07.20

Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ Չինարի գյուղի բնակիչը վիրավորվել էր ադրբեջանական մարտական անօդաչուի հարվածից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում։ Վիճակը գնահատվում էր կայուն ծանր։