Ավտովթար Արարատի մարզում․ Nissan March-ը բախվել է ծառին․ կան վիրավորներ. Shamshyan.com
Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արգավանդ գյուղի բնակիչ 38-ամյա Մարիամ Մ․-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Lանջազատ գյուղամիջյան ճանապարհի 2 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդ Մարիամ Մ․-ն և ուղևոր՝ Թաիրով գյուղի բնակիչ 39-ամյա Լիլիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափովել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










